«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
1 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1997 թ. N 356
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ն. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ «ԳԹՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության բնակչության առավել անապահով խավին անվճար հիվանդանոցային բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ն. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը վերակազմավորել «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի:
2. «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի բարեգործական գործունեությունը պետական, հասարակական, կրոնական, բարեգործական և այլ կազմակերպությունների հետ համակարգելու նպատակով ստեղծել «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի խորհուրդ հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (նախագահ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության Կարմիր խաչի ընկերության նախագահ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) երկամսյա ժամկետում հաստատել «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի կանոնադրությունը և կառուցվածքը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի խորհրդի անհատական կազմը:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը «Գթություն» գիտաբժշկական կենտրոնի խորհրդին ներկայացնել բնակչության համապատասխան սոցիալական խավերը բնորոշող չափանիշները` կենտրոնի կողմից բժշկական օգնություն իրականացնելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|