«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 1999 թվականի N 215
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`
ոսկի |
1,5 տոկոս |
արծաթ |
1,5 տոկոս |
պլատին |
1,5 տոկոս: |
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
պղինձ | 1,3 տոկոս |
մոլիբդեն | 1,3 տոկոս |
կապար | 1,0 տոկոս |
ցինկ | 1,0 տոկոս |
ալյումին | 1,3 տոկոս |
ռենիում | 1,3 տոկոս |
կադմիում | 1,3 տոկոս |
սելեն | 1,4 տոկոս |
թելուր | 1,3 տոկոս»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|