«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1997 թվականի N 336
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ավագանու խնդրանքն ու Շիրակի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում:
2. Սերմնաբուծական արտադրություն կազմակերպելու նպատակով պետական պահուստային ֆոնդի հողերից 100 հեկտար ջրովի վարելահող հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անի» տոհմային սերմնաբուծական պետական ձեռնարկությանը:
3. Պետական պահուստային ֆոնդի հողերից 48 հեկտար վարելահող նախատեսել Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի տեղամասում` գյուղի զարգացման համար:
4. Հաստատել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
5. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Մարալիկի նախկին կոլտնտեսության աշխատողներին.
բ) Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Շիրակի մարզի Մարալիկ քաղաքին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Շիրակի մարզպետի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Համայնքի և գնահատման շրջանի անվանումը |
Հողերի |
Վարելահող | |||
ջրովի | անջրդի | ||||
տարածությունը (հեկտար) |
հատուցման չափը (հազ.դրամ /հեկտար) |
տարածությունը (հեկտար) |
հատուցման | ||
Մարալիկ |
1 |
- |
- |
257,0 |
26,5 |
(Ախուրյան-Սպիտակ) |
2 |
174,0 |
53,1 |
722,0 |
22,4 |
3 |
70,0 |
39,8 |
420,0 |
19,0 | |
4 |
- |
- |
101,0 |
14,4 | |
5 |
- |
- |
66,0 |
7,0 |