«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 505
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» N 635 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի երկրորդ պարբերությունում «որոնք առնվազն 3 տարի բնակվում են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունում» բառերը փոխարինել «որոնց` սեփականաշնորհման համար դիմումը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի առաջ սահմանված կարգով հատկացվել են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունները» բառերով:
|
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|