Գլխավոր տեղեկություն
Համար
N 231
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.31/17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1997 թվականի N 231
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ, ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Շիրակի մարզպետի առաջարկությունը և Գյումրի քաղաքում ստեղծել`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղ.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ:

2. Հաստատել 1997-98 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվեր`

ա) Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

0518

Գեղանկարչություն 1 տեղ

0519

Գծանկարչություն (գրաֆիկա) 1 տեղ

0520

Քանդակագործություն 1 տեղ
    

բ) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

0509

Գործիքային կատարողականություն 1 տեղ

0510

Վոկալ արվեստ 1 տեղ

0511

Խմբավարություն (դիրիժորություն) 1 տեղ
   

գ) Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

0501

Դերասանական արվեստ 1 տեղ

0502

Ռեժիսուրա 1 տեղ

0504

Թատերագիտություն 1 տեղ

 

համապատասխանաբար կրճատելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1997-98 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» N 171 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի նշված մասնագիտությունների գծով ընդունելության պետական պատվերի տեղերի քանակը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Շիրակի մարզպետի հետ համատեղ լուծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան