Գլխավոր տեղեկություն
Համար
N 188
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.1997-10.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.27/15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1998

040.0188.18.06.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

18 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1997 թ. N 188
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1994 թվականի հունիսի 14-ի «Եկամտահարկի հաստատագրված վճարումների, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանված կարգով լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող (աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար սահմանել շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ:

2. Հաստատել ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 և 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 որոշումների գործողությունը չի տարածվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների վրա:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` վեց ամիս հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 18-ի N 188 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություններ) կողմից սահմանված կարգով ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ (այսուհետև` ավտոտրանսպորտային գործունեություն) իրականացնելու համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը:

Հաստատագրված վճարները կատարում են ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա վարձակալական հիմունքներով օգտագործող) ձեռնարկությունները:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում այն ձեռնարկությունների վրա, որոնք իրենց պատկանող ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են սեփական ներարտադրական (ներտնտեսական) կարիքների (փոխադրումների) համար:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

տաքսի ավտոմեքենա` համապատասխան տարբերանշանով թեթև մարդատար ավտոմեքենա, որի ուղեվարձը գանձվում է ավտոմեքենայում տեղադրված սակահաշվիչի (տաքսամետրի) կամ վազքաչափի ցուցմունքներին համապատասխան.

ավտոմեքենայի բեռնատարողություն` ավտոմեքենայի բեռնավորման լավագույն կշիռն է (օպտիմալ մասսան), որը սահմանում է արտադրողը` ավտոմեքենայի տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.

ավտոբուսի նստատեղերի քանակ` գործարանային արտադրության կամ վերասարքավորված ավտոբուսի սրահում` տեղադրված նստարանների միջոցով ուղևորների` նստած վիճակում փոխադրումն իրականացնելու համար սահմանված լավագույն (օպտիմալ) քանակ.

ներքաղաքային երթուղի` քաղաքի (բնակավայրի) տարածքում ավտոբուսի շարժման սկզբնական կանգառից մինչև վերջնական կանգառը ընկած ճանապարհ.

մերձքաղաքային երթուղի` մեկ բնակավայրի ավտոբուսի շարժման սկզբնական կանգառից մինչև մեկ այլ բնակավայրում նախատեսված վերջնական կանգառ ընկած ուղի, որը չի գերազանցում 50 կիլոմետրը.

միջքաղաքային երթուղի` մեկ քաղաքից (բնակավայրից) ավտոբուսի շարժման սկզբնական կետից մինչև մեկ այլ քաղաքում (բնակավայրում) նախատեսված վերջնական կանգառն ընկած ուղի, որը գերազանցում է 50 կիլոմետրը.

միջպետական երթուղի` մեկ պետության տարածքից մեկ այլ պետության տարածք ավտոտրանսպորտային միջոցների շարժման ուղի:

 

II. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4. Հաստատագրված վճարները հաշվարկվում են ելակետային (բազային) ցուցանիշների արտադրյալների նկատմամբ ուղղիչ գործակիցների կիրառման միջոցով:

Ելակետային տվյալներ են համարվում`

ա) տաքսի ավտոմեքենաների համար`

Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (ՍՆԱ) 35 տոկոսը.

ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու օրերի թիվը (օր)` 25 օր.

ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը (գ)`

Երևան քաղաքում` 1,2

Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 1,1

այլ քաղաքներում` 1,0

բ) բեռնատար ավտոմեքենաների համար`

Հայաստանի Հանրապետությունում ՍՆԱ-ի 20 տոկոսը.

ավտոմեքենայի բեռնատարողությունը (տ).

ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու օրերի թիվը (օր)` մինչև 1,5 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 23 օր, 1,5 - 7 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 15 օր, 7 տ և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 20 օր.

ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը (գ)`

Վայոց ձորի և Տավուշի մարզերում` 0,7

Շիրակի մարզում` 0,8

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում` 0,9

Սյունիքի մարզում` 1,0

Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում` 1,1

Երևան քաղաքում` 1,2

գ) ավտոբուսների համար

Հայաստանի Հանրապետությունում ՍՆԱ-ի` քաղաքային երթուղիներում` 10 տոկոսը, մերձքաղաքային երթուղիներում` 13 տոկոսը, միջքաղաքային և միջպետական երթուղիներում` 15 տոկոսը`

ավտոբուսի նստատեղերի քանակը (ՆՏ).

ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու օրերի թիվը (օր)`

մինչև 13 նստատեղով միկրոավտոբուսների համար ` 23 օր.

13 և ավելի նստատեղով ավտոբուսների համար` 20 օր.

ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը (գ.1)

ներքաղաքային երթուղիներում`

Երևան քաղաքում` 1,2

Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 1,1

այլ քաղաքներում` 1,0

Միջպետական, միջքաղաքային, մերձքաղաքային և քաղաքային երթուղիներում միկրոավտոբուսներով (մինչև 12 նստատեղով) գործունեության համար հաստատագրված վճարները հաշվարկելիս կիրառվում է լրացուցիչ ուղղիչ գործակից (Գ2)` 1,3:

5. Բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար տեխնիկական պատրաստականության և օգտագործման գործակիցը (Գ3) ընդունվում է 0,8:

Հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար որոշվում է հետևյալ բանաձևով`

ա) տաքսի ավտոմեքենաների համար`

ՀՎ = ՍՆԱ. % . օր. գ. Գ3 

բ) բեռնատար ավտոմեքենաների համար`

ՀՎ = ՍՆԱ. % . տ. օր. գ. Գ3

գ) ավտոբուսների համար

ներքաղաքային երթուղիներում`

ՀՎ = ՍՆԱ. %. ՆՏ. օր. Գ1. Գ2 . Գ3 

մերձքաղաքային երթուղիներում`

ՀՎ = ՍՆԱ. %. ՆՏ. օր. Գ2. Գ3

միջքաղաքային երթուղիներում`

ՀՎ = ՍՆԱ. % . ՆՏ. օր. Գ2. Գ3

միջպետական երթուղիներում`

ՀՎ = ՍՆԱ. % . ՆՏ. օր. Գ2 Գ3

6. Ձեռնարկությունները սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված չափերով հաստատագրված վճարների հաշվարկումն ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումն իրականացնում են ինքնուրույնաբար:

Ավտոտրանսպորտային գործունեության ընթացքում ելակետային տվյալներում փոփոխություններ առաջանալու կամ գործունեության դադարեցման (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև գործունեության սկսման (վերսկսման) դեպքերում ձեռնարկությունները համապատասխան փոփոխություններ են կատարում վճարների հաշվարկներում` այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնելով հարկային մարմիններին:

Սույն կարգով սահմանված հաստատագրված վճարների համար հիմք հանդիսացող ելակետային տվյալները (դրանց փոփոխությունները), այդ թվում նաև ուղղիչ գործակիցները (դրանց փոփոխությունները) գրանցվում են (վերագրանցվում են) հարկային մարմիններում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող` վճարողների անձնական քարտերում:

7. Յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարները կատարվում են մինչև հաջորդ ամսվա 25-ը:

8. Շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարների ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոսի չափով:

Հաստատագրված վճարներ կատարողները տնտեսական գործունեության այդ տեսակների գծով արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին սահմանված կարգով վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

9. Սույն կարգին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարներն ամբողջովին հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Հաստատագրված վճարներ կատարող ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի արտոնությունները:

11. Գործունեության այլ տեսակներ իրականացնող և հաստատագրված վճարներ կատարող ձեռնարկությունները սահմանված կարգով վարում են ավտոտրանսպորտային գործունեության առանձնացված հաշվապահական հաշվառում: Նշված ձեռնարկությունների կողմից առանձնացված հաշվառում վարելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրացման շրջանառության հաշվարկված շահույթի (եկամտի) ընդհանուր գումարը հարկման նպատակով նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացված շահույթի (եկամտի) գումարի չափով:

Գործունեության այլ տեսակների (այդ թվում` հաստատագրված վճարներով չհարկվող ավտոտրանսպորտային այլ գործունեության) համար ձեռնարկությունները հարկերն ու այլ պարտադիր վճարները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Սույն կարգին համապատասխան հարկման ենթակա գործունեություն իրականացնող ձեռնարկությունները պարտավոր են 10-օրյա ժամկետում իրենց գտնվելու (գրանցման, բնակության) վայրի հարկային մարմնին գրավոր տեղեկացնել իրենց կողմից ձեռնարկատիրական գործունեության նպատակով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների ելակետային տվյալների, ավտոմեքենայի պետհամարանիշի, երթուղու մասին:

Հարկային մարմինը ձեռնարկությանը տալիս է ելակետային տվյալներն իր մոտ գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք, որը հաստատագրված վճարում կատարողը պարտավոր է պահել ավտոմեքենայում և ներկայացնել սահմանված կարգով իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ:

13. Հաստատագրված վճարների կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

14. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: