«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 452
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 18-ի «Համատիրության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 49 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության`
I բաժնի նախաբանը, 1-ին կետը և 5-րդ կետի «բ» ենթակետը «բնակելի շենքի» բառերից հետո լրացնել «(շենքերի)» բառով.
2-րդ կետը լրացնել «Համատիրության գտնվելու վայրն է --------» տողով.
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համատիրության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով».
11-րդ կետը «միասնական օրդերը» բառերից հետո լրացնել «կամ կնքված վարձակալության պայմանագիրը» բառերով.
12-րդ կետում «շենքը պատկանում է» բառերը փոխարինել «շենքերը պատկանում են» բառերով.
26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20-ից ավելի սեփականատերերից կազմված համատիրության ընդհանուր ժողովում ընտրվում է համատիրության նախագահ, ինչպես նաև հինգ և ավելի անդամներից բաղկացած վարչություն` դրա կազմում ընդգրկելով յուրաքանչյուր շենքից առնվազն մեկ մարդ».
27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համատիրության նախագահն ընտրվում է վարչության անդամներից` ընդհանուր ժողովին ներկա գտնվող համատիրության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ».
XIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«XIII. Համատիրության վերակազմակերպումը և լուծարումը
61. Եթե համատիրության որևէ շենքի սեփականատերեր «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այլ համատիրություն ստեղծելու նպատակով անցկացնում են հիմնադիր ժողով, ապա ժողովի արձանագրությունը և նոր համատիրություն ստեղծելու մասին որոշումը հիմք են հանդիսանում համատիրությունից դուրս գալու համար:
62. Համատիրության հետ ընդհանուր օգտագործման միասնական տարածքում տեղակայված այն շենքը (շենքերը), որում (որոնցում) համատիրություն հիմնադրված չէ, կամ որը (որոնք) ընդգրկված չէ (չեն) որևէ համատիրության մեջ, համատիրության հիմնադրման համար սահմանված կարգով սեփականատերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է (են) ընդգրկվել համատիրության մեջ:
63. Համատիրության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Համատիրության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համատիրությունը կարող է լուծարվել, եթե`
ա) օրենքով սահմանված կարգով ամբողջ հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար.
բ) համատիրությունում մնում է մեկ սեփականատեր.
գ) շենքը (շենքերը) դադարում է (են) ֆիզիկապես գոյություն ունենալուց.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Համատիրության ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը նրա անդամների միջև կարող է բաշխվել միայն համատիրության լուծարումից հետո».
բ) օրինակելի կանոնադրությանը կից «Բնակելի շենքի ընդհանուր նկարագրությունը» ձևը շարադրել նոր խմբագրությամբ (N 1 ձևը կցվում է).
գ) օրինակելի կանոնադրությանը կից «Համատիրության սեփականատերերի ցուցակ» ձևը շարադրել նոր խմբագրությամբ (N 2 ձևը կցվում է).
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Ձև1
« ________________ » համատիրության բնակելի շենքի ընդհանուր նկարագրությունը
Հասցեն ________________________________________________________
Կառուցման տարեթիվը _____________________, հարկերի թիվը _______________ ,
մուտքերի թիվը __________________, վերելակների թիվը ________, շենքի
ծավալը (խոր. մ)______________, բարձրությունը (մ)_____________,
ընդհանուր մակերեսը (քառ. մ)______________, բնակարանների ընդհանուր մակերեսը
(քառ. մ)_________, բնակարանների թիվը________________(այդ
թվում` մեկսենյականոց_______, երկուսենյականոց__________,
երեքսենյականոց_________, չորսենյականոց________,
հինգսենյականոց և ավելի _________________________)
ոչ բնակելի շինությունների ընդհանուր մակերեսը (քառ. մ) ___________________
Ընդհանուր օգտագործման շինությունների նկարագրությունը.
շենքի տանիքը ___________________________________________________
_____________________________________________________________
շենքի ճակատը ___________________________________________________
պատերի նյութը ___________________________________________________
Ընդհանուր օգտագործման գույքի նկարագրությունը.
ջրամատակարարման համակարգը ________________________________________
_____________________________________________________________
կոյուղու համակարգը _______________________________________________
_____________________________________________________________
աղբահեռացման համակարգը ___________________________________________
_____________________________________________________________
ջեռուցման համակարգը ______________________________________________
_____________________________________________________________
Ձև 2
Ց ՈՒ Ց Ա Կ
« ________________ » համատիրության սեփականատերերի ___________________________________________________
(հասցեն)
NN ը/կ |
Շինության սեփականատիրոջ անունը, ազգանունը (անվանումը) | Սեփականատիրոջ կողմից լիազորված վարձակալի անունը, ազգանունը (անվանումը) | Բնակարանի համարը կամ ոչ բնակելի շինության օգտագործման նպատակը և անվանումը | Բնակարանում ապրողների թիվը | Շինության ընդհանուր մակերեսը (քառ. մ) | Համատիրության ընդհանուր սեփականության մեջ յուրաքանչյուրի բաժնեմասը(տոկոս) (Է=Զ:∑ԶX100) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
________________
Ընդամենը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|