ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
16 փետրվարի 2010 թ. |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պարտադիր սոցիալական ապահովության վճարներ են կատարում գործատուները և վարձու աշխատողները` պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտների նկատմամբ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով: Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների), որոնց ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման N 1 հավելվածով:
Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար և նրանց կողմից կազմակերպություններում ուսումնական պրակտիկայի ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման վերաբերյալ ծագած հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից կազմակերպություններում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողները չեն դիտվում որպես չձևակերպված աշխատողներ և այդ ուսանողների համար ու նրանց կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն կատարվում, եթե`
1) բարձրագույն ուսումնական հաստատության և կազմակերպության միջև կնքվում է գրավոր պայմանագիր` տվյալ կազմակերպությունում ուսումնական պրակտիկա անցնելու մասին.
2) ուսումնական պրակտիկան չի վերաբերում հետբուհական (ինտերնատուրա, օրդինատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա և այլն) ուսուցմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|