Գլխավոր տեղեկություն
Համար
N 216
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

12 ապրիլի 1999 թվականի N 216

քաղ. Երևան

 

«ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան հերթափոխի հանրապետական մարզադպրոցի կառավարման գործընթացը բարելավելու, պետական պատվերի տեղադրման սկզբունքով նրա ֆինանսատնտեսական գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցը:

2. Ստեղծել «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի լուծարման հանձնաժողով և ձեռնարկել միջոցներ` լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան