Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
17.12.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

17 դեկտեմբերի 2009 թ. 
ք. Երևան

N 10

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն` «օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին»:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ի («Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները») համաձայն`

ա) գերավճար է`

- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումարը,

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկատեսակի համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումարը,

- դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը,

- հարկատեսակի պարտավորությանը գերազանցող գումարով այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումարը.

բ) գերավճարից տարբերվող գումար է գերավճար չհանդիսացող գումարը, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց.

գ) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար է հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձի մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը որոշելիս հաշվի է առնվում նախորդ օրացուցային տարվա վերջին հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեի հետ փոխհարաբերության արդյունքները (բյուջե վճարման ենթակա (ԱԱՀ-ի հաշվարկի «19Ա» տողում նշվող) կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա (ԱԱՀ-ի հաշվարկի «19Բ» տողում նշվող) ԱԱՀ-ի գումարները):

ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները որոշվում են պարտավորությունների և հաշվանցվող գումարների մարման ժամանակագրական կարգին համապատասխան («Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի («Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները») 3-րդ կետին համապատասխան:

ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի ու օրենքի 23-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն արտադրության և շրջանառության ծախսերին վերագրման ենթակա ԱԱՀ-ի գումարի մեծությունները հարկ վճարողը որոշում է ինքնուրույն: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող ԱԱՀ-ի գումարի մեծության մասին հարկ վճարողը կարող է տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով համապատասխան բովանդակությամբ գրություն:

Հարկ վճարողը կարող է հարկային մարմնի հետ ճշտել ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի, արտադրության և շրջանառության ծախսերին վերագրման ենթակա գումարի մեծությունները` հարկային մարմնի հետ կազմելով հաշվարկների փոխադարձ ստուգման ակտ:

Հարկային մարմինը հարկ վճարողից ստացված` արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող ԱԱՀ-ի գումարի մեծության մասին հարկ վճարողից ստացած գրության և (կամ) արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշելու նպատակով կազմված` հաշվարկների փոխադարձ ստուգման ակտի հիման վրա, հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտում կատարում է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցում` արտադրության և շրջանառության ծախսերի վերագրման ենթակա գումարի չափով:

Հարկ վճարողի կողմից արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծության վերաբերյալ գրություն չներկայացվելու և (կամ) արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշելու նպատակով հաշվարկների փոխադարձ ստուգման ակտ չկազմելու դեպքերում արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշվում է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում: Հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտում ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցում կատարվում է հարկ վճարողի դիմումի (գրության), հաշվարկների փոխադարձ ստուգման ակտի կամ ստուգման ակտի հիման վրա` որպես նվազեցման հիմք նշելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:

Եթե հարկ վճարողը օրենքին համապատասխան պարտավոր էր կատարել ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) նվազեցում, սակայն այդ մնացորդի հաշվին մարվել են այլ հարկային պարտավորություններ, ապա ստուգմամբ այդ փաստը արձանագրվելու դեպքում մարված պարտավորությունները ենթակա են վերականգնման: Սույն մասում նշված փաստը արձանագրվելու դեպքում հաշվարկվում (վերահաշվարկվում) են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գծով ապառքների նկատմամբ չհաշվարկված (վերահաշվարկված) տույժերը:

ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձի մոտ արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված ԱԱՀ-ի այն գումարները (կամ դրանց մասը), որոնք առաջացել են վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մասով և հետագայում կվերաբերեն ԱԱՀ վճարող համարվելու պահի դրությամբ առկա դեբետային մնացորդին` կհամարվեն որպես նախկինում չհաշվանցված ԱԱՀ-ի գումարներ:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան