«Վավերացանում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 հունիսի 1996 թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 1996 թվականի N 169
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1996 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1996 թվականի հունիսին ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թվաքանակը (կցվում է):
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի բժշկական կազմի սպաների ցանկը (կցվում է):
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Մասնագիտությունը |
Թվաքանակը 2 |
Վիրաբույժ |
12 |
Թերապևտ |
8 |
Անեստեզիոլոգ |
8 |
Մաշկավեներոլոգ |
8 |
Ինֆեկցիոնիստ |
8 |
Համաճարակաբան |
6 |
Դատական բժշկական փորձագետ |
2 |
Ընդամենը |
52 |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ
Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում: Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցմամբ սովորողներից.
Երեք և ավելի երեխա ունեցողներ.
Իրենց խնամքի տակ առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ.
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ,
Պահեստազորի այն սպաները, որոնց հայրը կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերում, ներքին զորքերում և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս.
Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերի աշխատողներ.
Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողներ.
Հայաստանի Հանրապետության նախարարների, վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գերատեսչությունների ղեկավարներ և նրանց տեղակալներ, նշված պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների դեկաններ: