«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 փետրվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 1997 թ. N 20
քաղ. Երևան
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՎԹԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» N 374 որոշման 5-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ հայ-ամերիկյան հետախուզական ընկերության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև 1997 թվականի հունվարի 27-ին Երևանում կնքված նաթվի երկրաբանական հետախուզման և արտադրանքի բաժանման պայմանագրին:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Նավթի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական ձեռնարկությանը նշված պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման հարցում ցույց տալ առավելագույն աջակցություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|