«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ՄԱՐՏԻ 1997 Թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 1997 թ. N 29
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ) ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 և 67 հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկի) վերակառուցման ծրագրի մասին» N 201 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկը (Հայխնայբանկ) վերակազմավորել «Հայաստանի Հանրապետության խնայողական բանկ» պետական բաժնետիրական ընկերության (Հայխնայբանկ):
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |