Գլխավոր տեղեկություն
Համար
N 404
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.1999-03.02.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2018

040.0404.10.06.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 1999 թվականի N 404
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը (կցվում է):

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, բյուջետային հիմնարկների կողմից բացված բանկային հաշիվներում գոյացող ֆինանսական միջոցների սպասարկումը, հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին առնչվող բոլոր դրամական հոսքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառելու նպատակով, 1999 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում ներառել տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացմանը և դրանց տնօրինմանը վերաբերող տեղեկատվությունը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի N 565 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 17 որոշման 1-ին կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 404 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ԵՎ վերահսկողության

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառում են`

ա) բյուջետային հիմնարկներին ոչ պետական աղբյուրներից տրամադրված` անվերադարձ և չփոխհատուցվող արտաբյուջետային ֆինանսական միջոցներն ու բնաիրային հատկացումները.

բ) բյուջետային հիմնարկների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման դիմաց վճարվող ոչ բյուջետային ֆինանսական միջոցները և բնաիրային հատկացումները:

3. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների (այսուհետև` հիմնարկ) արտաբյուջետային միջոցները (ոչ բնաիրային) մուտքագրվում են տվյալ հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետև` ՏԳԲ) արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին (այսուհետև` բանկային հաշիվ):

4. Բանկային հաշվում կուտակվող միջոցները կարող են տնօրինվել, եթե դրանց նախահաշիվը (ձևը կցվում է) հաստատված է տվյալ հիմնարկի վերադաս մարմնի կողմից:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների արտաբյուջետային միջոցների նախահաշիվը հաստատում է տվյալ նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. ՏԳԲ-ում հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկումը և հաշվառումը յուրաքանչյուր հիմնարկի համար կատարվում է առանձին:

6. Հիմնարկի կողմից բանկային հաշիվներից գումարների ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված ընթացակարգով, եթե ապահովված է սույն կարգի 4-րդ կետի պահանջը:

7. Հիմնարկը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում իր արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն (ձևը կցվում է): ՏԳԲ-ն ստացված տեղեկություններն ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական գանձապետարան` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

8. ՏԳԲ ներկայացվող հաշվետվությանը կցվում են արտաբյուջետային միջոցներով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմանը համապատասխան, հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք ՏԳԲ-ի կողմից մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը սույն կարգի 7-րդ կետին համապատասխան ստացված հաշվետվության կրկնօրինակի հետ մեկտեղ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

Հաստատված է

Ձև

Կ. Տ.

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

արտաբյուջետային միջոցների գոյացման ԵՎ տնօրինման

01.01 ___ - 01.01 ____ ժամանակահատվածի համար

Հիմնարկի անվանումը ____________________________

Խումբը _____________________________________

Ենթախումբը__________________________________

Ծրագիրը____________________________________

Նախարարությունը______________________________

(հազ. դրամ)

  Ծածկագիրը   Հաստատված է
արտաբյուջետային
միջոցների
նախահաշվով

Փոփոխություն 

Ճշտված
նախահաշիվ 

N1

N2

 1  3

 4

 5

 6

1. ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ          
Ընթացիկ եկամուտներ          
Կապիտալի գործառնություններից եկամուտներ          
Նվիրատվություններից և բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցներ          
2. ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐ          
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 01         
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 02         
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 03         
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 04         
Կապի ծառայությունների վճար 05         
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 06         
Կրթաթոշակներ 08         
Սննդամթերք 09         
Դեղորայք և վիրակապային նյութեր 10         
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ 11         
Գույք և սարքավորումներ 12         
Տրանսպորտի ծառայությունների վճար 13         
Փափուկ գույք և հանդերձանք 14         
ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 16         
Ներկայացուցչական ծախսեր 17         
Ներքին պարտքի դիմաց 18         
Արտաքին պարտքի դիմաց 18         
ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 18         
ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ 18         
Կենսաթոշակներ 18         
Նպաստներ 18         
Անդամակցության վճարներ միջազգային կազմակերպություններին 18         
Հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար 18         
Փոխհատուցումներ պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար 18         
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր 18         
ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսեր 18         
ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսեր 18         
Ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր 18         
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր 18         
ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 18         
Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկավորում 18         
Այլ արտաքին վարկավորում 18         
Այլ կոմունալ ծախսեր 19         
Այլ տրանսֆերտային վճարներ 20         
Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր 21         
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 22         
Երկրաբանահետախուզական ծախսեր 23         
ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր 24         
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր 25         
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 26         
Տիպային և այլ նախագծային ծախսեր 27         
Շինությունների և սարքավորումների վարձակալության ծախսեր 29         
Կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ 30         
Գեոդեզիական-քարտեզագրման ծախսեր 31         
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (ընդամենը եկամուտներ-ընդամենը ծախսեր)          

Ծանոթագրություն: Ընթացիկ եկամուտները ներառում են տվյալ բյուջետային հիմնարկի կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման դիմաց վճարվող ոչ բյուջետային ֆինանսական միջոցները, բացառությամբ կապիտալ գործառնություններից ստացվող եկամուտների:

Կապիտալի գործառնություններից եկամուտները ներառում են տվյալ բյուջետային հիմնարկի կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, գույքի, հիմնական միջոցների, հողի ու ոչ նյութական ակտիվների իրացումից, վարձակալությունից և օգտագործումից ստացված ոչ բյուջետային ֆինանսական միջոցները:

Նվիրատվություններից և բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցները ներառում են տվյալ բյուջետային հիմնարկին ոչ պետական աղբյուրներից անվերադարձ, չփոխհատուցվող արտաբյուջետային վճարումները, որոնք կատարվում են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:

Հիմնարկի ղեկավար

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ

___ ______ 1999 թ.

Ձև 4

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Փաստացի

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան