Գլխավոր տեղեկություն
Համար
N 286
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.09.1996-17.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1996 թվականի N 286

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ (ցանկը կցվում է):

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատողների թվաքանակը` 150 միավոր, և այդ բաժինների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնել պատգամավորների քաղաքային, նախկին շրջանային և Երևան քաղաքի նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների զբաղեցրած տարածքներն ու օգտագործվող գույքը և մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքների ու գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում համապատասխան տարածքներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Ավանի, Դավթաշենի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների համար:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևանի ամուսնության պալատի զբաղեցրած տարածքը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի N 286 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Բաժնի անվանումը

Սպասարկման տարածքը

1

2

3

1. Երևանի ամուսնության պալատ քաղ. Երևան
2. Արաբկիրի Երևան քաղաքի Արաբկիրի թաղային համայնք
3. Աջափնյակի Երևան քաղաքի Աջափնյակի թաղային համայնք
4. Ավանի Երևան քաղաքի Ավանի թաղային համայնք
5. Դավիթաշենի Երևան քաղաքի Դավիթաշենի թաղային համայնք
6. Էրեբունու Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնք
7. Կենտրոնի Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնք
8. Մալաթիա-Սեբաստիայի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնք
9. Նոր Նորքի Երևան քաղաքի Նոր Նորքի թաղային համայնք
10. Նորք-Մարաշի Երևան քաղաքի Նորք-Մարաշի թաղային համայնք
11. Նուբարաշենի Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնք
12. Շենգավիթի Երևան քաղաքի Շենգավիթի թաղային համայնք
13. Քանաքեռ-Զեյթունի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնք
14. Աբովյանի քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածք
15. Ամասիայի Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք
16. Մարալիկի Անիի նախկին վարչական շրջանի տարածք
17. Ապարանի քաղ. Ապարան և Ապարանի նախկին վարչական շրջանի տարածք
18. Արագածի Արագածի նախկին վարչական շրջանի տարածք
19. Արարատի քաղ. Արարատ
20. Արտաշատի քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք
21. Արթիկի քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք
22. Ախուրյանի Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք
23. Աշտարակի քաղ. Աշտարակ
24. Աշոցքի Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք
25. Արմավիրի քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածք
26. Բաղրամյանի Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածք
27. Գավառի քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք
28. Գյումրիի Գյումրիի քաղ.
29. Գորիսի քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք
30. Դիլիջանի քաղ. Դիլիջան
31. Եղեգնաձորի Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք
32. Վաղարշապատի քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք
33. Թալինի Թալինի նախկին վարչական շրջանի տարածք
34. Թումանյանի քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք
35. Իջևանի Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք
36. Կապանի քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք
37. Հրազդանի քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածք
38. Ճամբարակի Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք
39. Մարտունու Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք
40. Մասիսի Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք
41. Մեղրու քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք
42. Եղվարդի Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածք
43. Նոյեմբերյանի Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք
44. Սևանի քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք
45. Սիսիանի Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք
46. Սպիտակի քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք
47. Ստեփանավանի քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք
48. Չարենցավանի քաղ. Չարենցավան
49. Ջերմուկի քաղ. Ջերմուկ
50. Վայքի Վայքի նախկին վարչական շրջանի տարածք
51. Վարդենիսի Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք
52. Վանաձորի քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք
53. Վեդու Արարատի նախկին վարչական շրջանի տարածք
54. Տաշիրի Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք
55. Տավուշի Տավուշի նախկին վարչական շրջանի տարածք

 
 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի N 286 որոշմամբ

 

Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Անվանումը

Հաստիքային միավորը

Բաժնի վարիչ 1
Բաժնի վարիչի տեղակալ 1
Գործավար, արխիվարիուս` ըստ սպասարկման տարածքի`  
մինչև 50 հազար բնակչի համար 1
50 հազարից ավելի բնակչի համար 2

 

Ծանոթագրություն: 1. Բաժնի վարիչի տեղակալի հաստիքը սահմանվում է 100 հազարից ավելի բնակչի սպասարկող քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար:
2. Երևանի ամուսնության պալատի համար սահմանել 4 հաստիքային միավոր:
3. Գյումրիի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի համար սահմանել գործավարի 4 հաստիքային միավոր` հաշվի առնելով 200 հազարից ավելի բնակիչ ունենալու հանգամանքը: