Basic information
Number
N 552-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.07.2010-08.07.2010)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.569
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.05.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.05.2010
Effective date
01.07.2010
Interrupt date
08.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 552-Ն

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 38-րդ հոդվածի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` oրենք) 20-րդ հոդվածով սահմանված էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնից ձեռք բերված ձևերով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել օրենքով նախատեսված համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հարկային հաշիվների դուրսգրման և հարկային հաշվանցումների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս` հաշվի առնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 18
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
24.06.2010, N 799-Ն 08.07.2010, N 552-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation