Գլխավոր տեղեկություն
Համար
N 254
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1996 թվականի N 254

քաղ. Երևան

 

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին» N 14 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայներարտբանկին վաճառել վերջինիս վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում գնահատել Հայներարտբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը.

բ) պետական գույքի գնահատումից հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայներարտբանկի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի առուծախի պայմանագիր:

3. Առաջարկել Հայներարտբանկին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել բանկին վարձակալության տրված շենքերի, շինությունների` պետական իրավասու մարմնի կողմից տրված հատակագծերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:

4. Սահմանել, որ

ա) Հայներարտբանկը պայմանագրի ստորագրման պահից հաշված երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի ամբողջ արժեքը փոխանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե` հաշվի առնելով գույքի գների փոփոխման ինդեքսը` յուրաքանչյուր տարում մուծելով պետական գույքի գնահատված արժեքի 50 տոկոսը, ընդ որում, բանկն առաջին վճարումը պարտավոր է կատարել պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև հաջորդ ամսվա վերջին օրը, իսկ երկրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 13-րդ ամսվա վերջին օրը.

բ) Հայներարտբանկը կարող է գնահատված արժեքի վճարումը կատարել միանվագ կարգով` առաջին վճարման ժամկետներում: Այս դեպքում նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում վճարման ենթակա գումարի 85 տոկոսը.

գ) վճարումների սահմանված ժամկետների խախտման դեպքում Հայներարտբանկը չվճարված յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան