Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1999 թվականի N 21

քաղ. Երևան

 

«ՍԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով` վերակազմակերպելով «Սևանի ծիծեռնակ» բաց բաժնետիրական ընկերության:

2. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունի:

3. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6. Մրցույթի մասնակիցը մրցույթի հաղթող ճանաչվելու դեպքում պարտավոր է կատարել մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ առաջարկի և գործարար ծրագրի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ առաջարկը և գործարար ծրագիրը ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից:

7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 15-ի N 21 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«ՍԵՎանի Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ