Գլխավոր տեղեկություն
Համար
N 170
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

15 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1996 թվականի N 170

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 76 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով մինչև 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն երաշխիքներ տալ Հայներարտբանկին` մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը նշված վարկերը տարեկան մինչև 48 տոկոս դրույքաչափով ստանալու համար` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումների վերջնական ժամկետ 1997 թվականի ապրիլի 1-ը, որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը վարկային երաշխիքներ տրամադրելու մասին» N 76 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայգազարդ» պետական կոնցեռնին վարկային երաշխիքներ տալու մասին» N 26 որոշման 2-րդ կետում «6 մլն» բառերը փոխարինել «3 մլն» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան