Գլխավոր տեղեկություն
Համար
N 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.05.1996-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
23 մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 1996 թվականի N 157

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 477 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Հայխնայբանկի բաժանմունքների կողմից որպես վճարման միջոց ընդունված սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և ինվեստիցիոն հիմնադրամների բաժնետոմսերը սեփականաշնորհման սերտիֆիկատներով փոխանակման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 6-ի N 477 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, դրանց փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

ա) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ինվեստիցիոն հիմնադրամներ (ֆոնդերի) բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում այդ բաժնետոմսերի դիմաց սեփականաշնորհման սերտիֆիկատները վճարվում են (մուծվում են) տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի կողմից բացված կուտակման հաշվին: Այս դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն համարվում սեփականաշնորհման համար օգտագործված».

բ) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սեփականաշնորհման ծրագրով նախատեսված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել ցանկացողները Հայխնայբանկի բաժանմունք են հանձնում սեփականաշնորհման սերտիֆիկատները` դրանց դիմաց ստանալով անդորրագիր, որտեղ նշված է «Մուծված է սեփականաշնորհման սերտիֆիկատներով»: Այդ անդորրագրի հիման վրա նրանք ձեռք են բերում բաժնետոմսեր».

գ) կարգի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատները պահվում են Հայխնայբանկի բաժանմունքներում` ըստ ձեռնարկությունների և մարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում ձեռնարկության գրանցումից հետո, որի մասին Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր տեղեկացնում է Հայխնայբանկին:

Տեղաբաշխումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն այդ մասին տեղեկացնում է Հայխնայբանկին և վերջինիս տեղաբաշխման ավարտից 15 օր անց իրականացնում է տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների վերադարձումը դրանց սեփականատերերին».

դ) կարգի 12-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 157
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան