Գլխավոր տեղեկություն
Համար
N 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.1996-04.01.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

19 մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 1996 թվականի N 85

քաղ. Երևան

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 4-րդ կետի «է» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» N 585 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «պետական գանձարան» բառերից հետո լրացնել «իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը:» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը «տեղական մարմինների վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ մշակութային արժեքների:» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի

մարտի 19-ի N 85 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը, որն ապահովում է այդ արժեքների պահպանությունը, փորձաքննությունը:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները հանրապետության պետական թանգարաններն, արխիվներն և գրադարաններն մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ կազմակերպություններն հանձնելու հարցը:

2. Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին` մշակութային արժեքները մշտական պահպանման չտրված կամ համապատասխան այլ հաստատություններին չհանձնված բռնագրավված մշակութային արժեքները ենթակա են իրացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրացման ենթակա մշակութային արժեքները գնահատվում են ելնելով իրական շուկայական գնից:

3. Մշակութային արժեքները կարող են իրացվել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) և ֆիզիկական անձանց` կանխիկ կամ փոխանցման կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքների իրացումից (հանած իրացման հետ կապված ծախսերը) գոյացած միջոցները բաշխվում են`

ա) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդին.

բ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` համապատասխան ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու համար:

գ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` համապատասխան դատարանների նյութատեխնիկական վիճակը բարելավելու համար.

դ) 10 տոկոսը թողնվում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը և օգտագործվում է վարչության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և աշխատողների նյութական խրախուսման համար:

ե) մնացած միջոցները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: