Գլխավոր տեղեկություն
Համար
N 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.02.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«19» փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 1996 թվականի N 60

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի ընդունման կապակցությամբ և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 12-ի «Անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագների մասին» N 22 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

բ) որոշման 2-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության Հայաստանի անտառային պետական ծառայության» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 19-ի N 60 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության վերաբերյալ օրենքի կիրառման կարգի մասին» N Պ-341 որոշումը, բացառությամբ 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի, 2, 7 և 8-րդ կետերի:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական ՍՍՌ-ում անտառային և որսորդական տնտեսության վարումը բարելավելու, մթերումները կարգավորելու և պաշտպանական անտառաբուծությունը զարգացնելու մասին» N Պ-343 որոշումը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայկական ՍՍՌ-ում որսորդական տնտեսության վարումը բարելավելու միջոցառումների մասին» N 510 որոշումը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի մարտի 21-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի անտառային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշումը:

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի մարտի 26-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի մարտի 4-ի «Կոլտնտեսային անտառների մասին կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ» N 144 որոշումը» N 126 որոշումը:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հուլիսի 10-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի մայիսի 31-ի «Անտառները հրդեհներից պահպանելու և վնասակար միջատներից ու հիվանդություններից այն պաշտպանելը բարելավելու մասին» N 409 որոշումը» N 305 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը:

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի սեպտեմբերի 21-ի «Հանրապետությունում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների ուժեղացման միջոցառումների մասին» N 524 որոշումը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի հուլիսի 28-ի «Հայկական ՍՍՀ-ում պետական արգելոցների պահպանման վերաբերյալ օրենսդրության կատարման մասին» N 491 որոշումը:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի հունվարի 17-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի փետրվարի 21-ի N 113 որոշումը մասնակիորեն փոփոխելու մասին» N 18 որոշման 1-ին կետը:

10. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի օգոստոսի 30-ի «Անտառային զանգվածների տեղաբաշխման գլխավոր սխեմայի և հանրապետությունում անտառների հետագա ընդլայնման, պահպանման և դրանց վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 554 որոշումը:

11. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի դեկտեմբերի 15-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 17-ի «ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների անտառային օրենսդրության հիմունքները գործողության մեջ դնելու կապակցությամբ ՍՍՀՄ կառավարության որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» N 932 որոշումը» N 761 որոշումը:

12. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետը` Հայկական ՍՍՀ պետական արգելոցների մասին կանոնադրությունը հաստատելու մասով:

13. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի ապրիլի 2-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հոկտեմբերի 17-ի N 445 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» N 195 որոշումը:

14. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի ապրիլի 29-ի «Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող 1-ին խմբի անտառները պաշտպանականության կարգերի դասելու մասին» N 266 որոշումը:

15. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի մարտի 15-ի «Նոր տարվա համար փշատերև ծառերն օգտագործելու նպատակով դրանց հատումն արգելելու մասին» N 137 որոշումը:

16. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի նոյեմբերի 1-ի «ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թվականի օգոստոսի 20-ի «Անտառահումքային ռեսուրսների օգտագործումը բարելավելու մասին» N 890 որոշումը» N 683 որոշումը: