Գլխավոր տեղեկություն
Համար
N 739
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1998 թվականի N 739
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ) (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոառողջարան» պետական ձեռնարկության Ջերմուկի առողջարանը (Վայոց ձորի մարզպետարանի առողջարան) (անավարտ շինարարության օբյեկտ) մասնավորեցնել միջազգային մրցույթով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոառողջարան» պետական ձեռնարկության Ջերմուկի առողջարանը (Վայոց ձորի մարզպետարանի առողջարան) (անավարտ շինարարության օբյեկտ) միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարական աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները.

օբյեկտի շահագործման ժամկետը:

5. Սահմանել, որ անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտվում է սահմանված կարգով հաստատված նախագծի ժամկետներին համապատասխան:

6. Մրցույթի մասնակիցը պարտավոր է կատարել մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն մրցութային առաջարկին, որում դրա մասին պետք է լինի հստակ ծանուցում:

7. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

8. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 26-ի N 739 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ) (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Միքայելյան - ՀՀ Էներգետիկայի նախարար
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար
Ա. Ասլիկյան -  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ
Պ. Մանուկյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան