Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
«10» հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1996 թ. N 4

 

Անվանական արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստր ստեղծելու մասին

 

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և արժեթղթերով կատարվող գործարքների գործընթացի կանոնակարգման, ինչպես նաև ներդրողների շահերի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ստեղծել անվանական արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստր` պետական ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակով:

2. Ձեռնարկության ստեղծման և գործունեության ֆինանսավորումն իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում`

ա) հաստատել ձեռնարկության կանոնադրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» N 187 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 10-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ