Գլխավոր տեղեկություն
Համար
N 738
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.1998-05.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2024

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1998 թվականի N 738
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N 613 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 23-րդ կետով.

«23. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետ»:

Այդ կապակցությամբ նշված ցանկի 23-29-րդ կետերը համապատասխանաբար համարել 24-30-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N 613 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված ցանկի 23-րդ և 28-րդ կետերի 3-րդ սյունակները լրացնել «ՀՀ պետական ռեզերվների վարչություն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան