ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1995 թվականի N 25
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի մյուս ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և սկսած 1994 թվականից Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել մինչև 3 տարի հեռակա ուսուցում` շրջանավարտներին տալով հեռակա բարձրագույն մասնագիտական կրթության վկայական (դիպլոմ):
Միաժամանակ իրավունք վերապահել շրջանավարտներին վճարովի հիմունքներով ոսուցումը շարունակելու Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի համապատասխան ցերեկային բաժիններում:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ամենամյա ընդունելության թվաքանակը, հաստատել ընդունելության կարգը և ուսումնական պլանները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |