Գլխավոր տեղեկություն
Համար
N 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 նոյեմբերի 1995 թ.

 

 

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

23 նոյեմբերի 1995 թվականի N 80

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, նախաքննության, հետաքննության մարմիններում, դատարաններում և կարգապահական գումարտակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրարկման հետևյալ հաջորդականությունը`

ա) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, 60 տարին լրացած տղամարդկանց, 55 տարին լրացած կանանց.

բ) նրանց, ովքեր ազատվում են պատիժը կրելուց.

գ) այն անձանց, որոնց պատժաչափը կրճատելուց հետո լրանում է պայմանական կամ պայմանական-վաղակետ ազատման ժամկետը.

դ) ըստ քրեական գործերի հարուցման կամ դատավճիռների կայացման հաջորդականության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան