Գլխավոր տեղեկություն
Համար
N 370
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1995 թվականի N 370

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունը և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատները:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն` հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել լուծարքային հանձնաժողով և իրականացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայության և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատների լուծարման աշխատանքները.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժնով`

«ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչություն:

Մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն»:

5. Ուժը կորցրած ճանաչել`

ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայկական ՍՍՀ-ում հակակարկտային աշխատանքների ընդարձակման մասին» N 432 որոշման 1-ին և 5-րդ կետերը.

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունվարի 19-ի N 27գ որոշումը.

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հունվարի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հոկտեմբերի 1-ի «Ժողովրդական տնտեսության համար 1981-1985 թթ. հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման աշխատանքների հետագա զարգացման մասին» N 985 որոշումը» N 26 որոշումը.

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի N 705գ որոշումը.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հանրապետության մի շարք շրջաններում հակակարկտային ռազմականացված ջոկատներ ստեղծելու մասին» N 201 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան