Գլխավոր տեղեկություն
Համար
N 283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 1995 թվականի N 283

 

քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանները պահպանող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի սպայական կազմը համալրելու, ինչպես նաև ազգային սահմանապահ սպայական կադրեր պատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության պահեստազորի սպաների զինվորական ծառայության զորակոչի կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 25-ի N 283 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության պահեստազորի սպաների զինվորական ծառայության զորակոչը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

2. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում զինվորական ծառայության են անցնում 30 տարին չլրացած պահեստազորի սպաները, որոնք չունեն չվերացված կամ չմարված դատվածություն: Մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանայք ու չամուսնացած արական սեռի պահեստազորի սպաները չեն զորակոչվում:

3. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայության անցնելու ենթակա թեկնածուների ընտրությունը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարությունը` համատեղ:

4. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքեր զորակոչվելու համար ընտրված պահեստազորի սպաները ենթակա են բժշկական քննության` համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունների ու պետք է համապատասխանեն զինվորական կոնկրետ մասնագիտություններին ներկայացվող բժշկական և մասնագիտահոգեբանական պահանջներին:

5. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում սահմանված ժամկետով զինվորական ծառայությունն ավարտած Հայաստանի Հանրապետության սպաները սահմանված կարգով պահեստազոր արձակվելու համար վերադառնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ: Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում իրենց զինվորական ծառայությունը շարունակել ցանկացող Հայաստանի Հանրապետության սպաները սահմանված կարգով դիմում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարությանը:

6. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքեր զորակոչվող Հայաստանի Հանրապետության պահեստազորի սպաների նախնական թվաքանակը (ըստ մասնագիտությունների) յուրաքանչյուր տարի հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից` համատեղ:

7. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության սպաների զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1994 թվականի մարտի 15-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայության անցնելու կարգի մասին» համաձայնագրով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան