Գլխավոր տեղեկություն
Համար
N 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
01.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 1995 թվականի N 113

 

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը 1995 թվականի մարտի 1-ից հայտարարել 20000 (քսան հազար) դրամ:

2. Սահմանել, որ 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի արժեքը մնում է գործողության մեջ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատի նոր անվանական արժեքի հայտարարումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքի հայտարարման մասին» N 467 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ