Գլխավոր տեղեկություն
Համար
N 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
03.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 1995 թվականի N 51

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Կիպրոսի Հանրապետության «GK Bankinq» ընկերության հետ տարված լրացուցիչ բանակցությունների արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի «Արդյունաբերության զարգացման նպատակային պետական պարտատոմսերի թողարկման մասին» N 597 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընդունել ի գիտություն, որ «Արդյունաբերության զարգացման հիմնադրամը» Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկությունների ինվեստիցիոն ծրագրերի իրականացման համար «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան թողարկելու է սահմանափակ շրջանառության նպատակային պարտատոմսեր և «Արդյունաբերության զարգացման հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար Ա. Սաֆարյանը լիազորված է ստորագրելու նշված պարտատոմսերը, դրանց կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Եղիազարյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նպատակային պարտատոմսերին կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը` երաշխավորելով, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկություններում կատարվելիք ներդրումների ծավալներին համարժեք Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի համակարգի ձեռնարկությունների գույքի պետական բաժնեմասի հաշվին թողարկվելիք արժեթղթերի գրավադրումը երաշխավոր բանկում, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանությունը` «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի N 597 որոշման 6-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 51
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան