Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
4 սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 1995 թվականի N 10

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`

կարգի 3-րդ բաժնի 1-ին կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը հաշվարկվում է առանձին-առանձին` ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի`

մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները գնահատվում են հետևյալ բանաձևով.

 

Հգա = Հա

Շ 

եթե Շ > Շճ 

 Շճ

 

 

 

n

 

 Շ

Շ 

 

n . Հա 

 

որտեղ`

Հգա-ն հիմնական միջոցների գնահատված արժեքն է,

n-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակների թիվն է,

Շճ-ն ճյուղային շահութաբերության սահմանային գործակիցն է,

∑Շ-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակային շահույթների գումարն է,

Հա-ն հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ,

եթե Շ Շճ, ապա հիմնական միջոցների հաշվարկային արժեքը մնում է անփոփոխ:

1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը որոշվում է հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված արժեքով:

Մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքի հաշվարկման համար կիրառվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահույթը, իսկ հոկտեմբերի 1-ից հետո` նաև տվյալ տարվա առաջին կիսամյակի շահույթը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան