Գլխավոր տեղեկություն
Համար
N 667
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1998-10.10.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.10.2002

040.0667.29.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի N 667
քաղ. Երևան

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 667 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգն ու պայմանները:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետև` առաջադրանք) փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և շինարարության պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները:

3. Համայնքում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետև` իրավասու մարմին):

4. Կառուցապատողն առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

5. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսները, հարկերի քանակը և, կառուցապատողի ցանկությամբ, օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

6. Հայտին կցվում են`

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կամ անշարժ գույքը փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

7. Իրավասու մարմինը հայտը ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում կառուցապատողին տալիս է առաջադրանք կամ մերժում այն` նշելով մերժման պատճառները:

8. Հայտը կարող է մերժվել, եթե`

ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

9. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 15 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

10. Առաջադրանքը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ու բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությանը, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվների պահանջներին համապատասխան սահմանում է կառուցապատվող տարածքում օբյեկտի տեղադրությունը, թույլատրելի բարձրությունը, հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) և կարմիր գծերից:

11. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում առաջադրանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով:

12. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում օբյեկտի շինարարության նախագծային փաստաթղթերի մշակման համար:

13. Առաջադրանքով սահմանված պայմանները նախագծային փաստաթղթերի մշակման ընթացքում կարող են փոփոխվել միայն իրավասու մարմնի համաձայնությամբ, սույն կարգի 10-րդ կետի պահանջների փոփոխության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. կարամանուկյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ


___________________________________________________________

(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

 


Կառուցապատող _________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

 


____________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 


Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք ________________

 


____________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, ուժեղացվող, վերականգնվող

 


____________________________________________________________

օբյեկտի անվանումը` ընդգծելով գործառական նշանակությունը)

 


նախագծման համար _______________________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը

 


___________________________________________ հասցեում գտնվող հողամասում:

հողամասի ծածկագիրը)

 

Նախատեսում եմ

________________________________________

(նշել ցանկալի հարկայնությունը, մակերեսները)


__________________________________________________________


Կից ներկայացնում եմ`

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կամ անշարժ գույքը փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:


Կառուցապատող

_______________________


Կ.Տ.


(իրավաբանական անձի համար)

___ ____________ 199  թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

___________________ մարզ

_________________ համայնք

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N


 

___ ____________ 199  թ.


______________________________________________________ մշակման 

(նախագծման փուլը)

 

Օբյեկտ___________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող օբյեկտի անվանումը)


Հասցեն___________________________________________________

(շինարարության կամ փոստային հասցեն)


Կառուցապատող _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)


Նախագծման հիմքը ___________________________________________

 (կառուցապատողի հայտը` կից անհրաժեշտ փաստաթղթերով, նոր
 հողամասի հատկացման, ինչպես նաև օբյեկտի գործառական
նշանակության փոփոխության դեպքում համայնքի ղեկավարի,
մարզպետի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) որոշումը)

 

   

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՏԵՂԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Տեղանքի չափսերը __________________________________________

(հողամասի մակերեսը` հեկտար)

 

Տեղանքի օգտագործման

ներկայիս վիճակը____________________________________________

(ռելիեֆի բնութագրումը, շենքերի առկայությունը (օգտագործումը,

նշանակությունը, հարկայնությունը, պատերի նյութը և այլն),

կանաչապատումը, բարեկարգումը և այլն` կից ուրվագծով)

 

Ինժեներական

սարքավորումները ___________________________________________

(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական

հաղորդակցուղիները)

 

Կից հողամասեր _____________________________________________

(կից հողօգտագործողների անվանումը և նրանց սահմանները`

համաձայն ներկայացված ուրվագծի)

 

Բնության և մշակույթի

պահպանվող հուշարձաններ ______________________________________

(հուշարձանի անվանումը, վիճակը և այլն)

 

Հատակագծային

սահմանափակումներ ___________________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների,

ինժեներական հաղորդակցուղիների և այլ գործող օբյեկտների

նկատմամբ սահմանափակումները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ճարտարապետահատակագծային

պահանջները___________________________________________________

(կառուցապատվող օբյեկտի մակերեսը, հեռավորությունը հարևան

հողակտորներից (օբյեկտներից), հեռավորությունը կարմիր գծից,

թույլատրելի բարձրությունը)

 

Երրորդ անձանց իրավունքների

ապահովման պահանջները___________________________________________

(անհրաժեշտ պայմաններ և համաձայնեցումներ, երրորդ

անձանց իրավունքների պահպանման ապահովում)

 

Ստորգետնյա, կիսանկուղի

և առաջին հարկի տարածքների

օգտագործում ___________________________________________________

(համաձայն նախնական պայմանավորվածության կամ որոշվում է

նախագծման ընթացքում)

Ինժեներական

սարքավորումներ, ցանցեր ____________________________________________

 

 

ջրամատակարարում__________________

 նշել
ինժեներական
սպասարկում
իրականացնող
ծառայությունները
 

կոյուղի _________________________

 
 

հեռախոսացանց ____________________

 

տաք ջրամատակարարում_______________

 

էլեկտրամատակարարում________________

 

գազամատակարարում _________________

 

թուլացված ցանցեր ___________________

 

աղբահանում _______________________

 

Տարածքի ինժեներական

նախապատրաստումը _______________________________________________

(ռելիեֆի կազմակերպման պահանջները, ջրահեռացումը,

պաշտպանական կառույցները)

 

Բարեկարգումը ___________________________________________________

(լանդշաֆտային ճարտարապետության նկատմամբ ներկայացվող

պահանջները, կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր,

ցանկապատում, գովազդ և այլն)

 

Շինարարական նյութերը _____________________________________________

(տեղական շինարարական նյութերի և կոնստրուկցիաների

օգտագործման առաջարկություն)

 

Պաշտպանական կառույցները __________________________________________

(արտակարգ պայմաններում հատուկ կառույցներ

մարդկանց և գործող օբյեկտների պաշտպանության համար)

 

Հակահրդեհային պահանջներ ___________________________________________

(նախնական պայմաններ` համաձայն տեղանքի

ընտրության ակտի, առանձնահատուկ պահանջներ)

 

Շրջակա միջավայրի պահպանում _________________________________________

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցություններից

պահպանելու միջոցառումներ)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Միջանկյալ համաձայնեցում ____________________________________________

(նյութերի նախնական համաձայնեցում քաղաքաշինական

խորհրդում կամ ճարտարապետության և

քաղաքաշինության մարմիններում)

 

Համաձայնեցում և հաստատում ___________________________________________

(տվյալ օբյեկտի համար պարտադիր են

փորձաքննության անցկացումը, համաձայնեցումը

հուշարձանների, բնության պահպանության

մարմիններում)

 

(hԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ, ՄԱՐԶՊԵՏ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ)_____________________________________

(ազգանունը, անունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.