ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1994 թվականի N 484
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել պետական նոտարի մեկ հաստիքային միավոր` Մասիսի շրջանային պետական նոտարական գրասենյակի համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Մասիսի շրջանային պետական նոտարական գրասենյակի պետական նոտարի լրացուցիչ հաստիքային միավորի պահպանման ծախսերի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել միջոցներ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ա. հյուսիսյան |