ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1994 թվականի N 363
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 140 ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 165 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված 1994 թվականի ռադիոհաղորդումների միջին օրական ծավալը կրճատել 0,5 ժամով` ռադիոհաղորդումների համար հանրապետական բյուջեով նախատեսված գումարի սահմաններում, և այդ կապակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 140 որոշման N 12-1 հավելվածում` ռադիոհաղորդումների միջին օրական ծավալին վերաբերող մասում «44,5» թիվը փոխարինել «44,0» թվով.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին» N 165 որոշման 22 աղյուսակում ռադիոհաղորդումների միջին օրական ծավալին վերաբերող մասում «44,5» և «102,8» թվերը համապատասխանաբար փոխարինել «44,0» և «101,6» թվերով:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |