Գլխավոր տեղեկություն
Համար
N 233
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
20.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 1994 թվականի N 233

քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշմամբ սահմանված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Փախստականների և բռնագաղթածների ժամանակավոր կացարանների (հյուրանոցների, հանրակացարանների, հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների 1993 թվականի պարտքերի վճարումը կատարել 1993 թվականի համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված սակագներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան