Գլխավոր տեղեկություն
Համար
N 108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.1994-08.11.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
09.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1994 թվականի N 108

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հողի վարձակալության հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև պետական պահուստային Ֆոնդի հողերը նպատակային օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային Ֆոնդի հողերը (բացառությամբ հեռագնաց անասնապահության համար նախատեսված պետական Ֆոնդի ամառային և ձմեռային արոտների) գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են տրվում մրցութային հիմունքներով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային Ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգը (կցվում է) և հողի վարձակալության օրինակելի պայմանագիրը (ձևը կցվում է):

3. Վարձակալության տրվող պահուստային Ֆոնդի հողերի վարձակալական վճարը սահմանել տվյալ հողատեսքի համար հաստատված հողի հարկի դրույքաչափից ոչ պակաս, հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար կիրառվող ինդեքսավորման գործակիցները:

4. Վարձակալության տրվող հողերի վարձակալական վճարը սահմանել դրամական, բնամթերային կամ խառը ձևով, որը նախատեսված է հողերի վարձակալության պայմանագրով: Բնամթերային վճարի դեպքում մթերքի գինը հաշվարկվում է բերքահավաքի պահին շուկայական գնի 70 տոկոսի չափով:

5. Սահմանել, որ հողի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչև 10 տարի ժամկետով:

6. Սահմանել, որ վարձակալության տրվող հողակտորի չափը պետք է լինի տվյալ բնակավայրում սեփականաշնորհված մեկ հողաբաժնի չափից ոչ պակաս:

7. Սահմանել, որ վարձակալության տրվող հողերի մշակության պարտադիր կատարման ենթակա ագրոտեխնիկական պահանջների վերահսկողությունը, ինչպես նաև վարձակալության պայմանագրերի գրանցման, հաշվառման և ամփոփման աշխատանքներն իրականացվում են պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գյուղատնտեսության վարչությունների կողմից:

8. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական պահուստային Ֆոնդի հողերի վարձակալության մրցութային հանձնաժողովներ:

9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների վրա:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշման 11-րդ կետի 1-ին պարբերությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 9-ի N 108 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

 1. Սույն կարգը կանոնակարգում է պատգամավորների շրջանային (քաղաքային), գյուղական (ավանային) խորհուրդների տնօրինությանը հանձնված պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Մրցույթի պայմանների սահմանման համար չափանիշներ են հանդիսանում տվյալ բնակավայրի`

գյուղատնտեսության վարման պահանջները.

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային խնդիրները.

սերմնաբուծության նպատակները.

վերարտադրության խնդիրները.

հողօգտագործման ագրոտեխնիկական պահանջները.

պետական պատվերների և առաջադրանքների ստանձնումն ու կատարումը:

3. Մրցույթն անցկացնում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

4. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչության պետը (նախագահ), վարչության համապատասխան մասնագետները (գյուղատնտես, անասնաբույժ, ջրաշինարար, հողաշինարար), ինչպես նաև պատգամավորների տվյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահը և գյուղական համայնքի ներկայացուցիչները:

5. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները սույն կարգի երկրորդ կետում նախատեսված չափանիշներով.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

6. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ շրջանի և տվյալ բնակավայրի բնակչությանը լրատվության և այլ միջոցներով իրազեկ է պահում մրցույթի անցկացման մասին, նշելով`

ա) վարձակալության տրվող հողամասերի չափերը (հեկտարներով), համարները, անվանումները (եթե ունեն), վարձակալության ժամկետը, կատեգորիաները, կադաստրային տվյալները և վարձակալական վճարի չափը.

բ) վարձակալության տրվող հողամասում նախատեսվող մշակաբույսի (մշակաբույսերի) անվանումը և բերքի իրացման պայմանները.

գ) մրցույթի անցկացման տեղը և ժամանակը:

7. Մրցույթին մասնակցել ցանկացող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, մրցութային հանձնաժողովին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում են այն հողամասի համարը, անվանումը (եթե ունի) ու չափը, որը նրանք ցանկանում են պայմանագրային հիմունքներով վարձակալել և պարտավորվում են կատարել մրցույթի պայմաններով նախատեսված պահանջները:

8. Մրցույթին մասնակցել ցանկացողների դիմումներն ընդունվում, հաշվառվում և մրցութային հանձնաժողովին են ներկայացվում պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից: Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթը սկսվելուց 10 օր առաջ:

9. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է այն հողամասերի համար, որոնց վարձակալության նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ:

10. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) վարձակալի բնակության վայրը (հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ գյուղի բնակչին).

բ) վարձակալի կողմից հողատեսքի բարելավման նկատառումները, որոնք կարտացոլվեն պայմանագրում.

գ) հողերի արդյունավետ օգտագործման երաշխիքները (վարձակալի տնտեսավարման, նախկինում կնքած պայմանագրերի, հողօգտագործման օրենսդրական պահանջների կատարման վերաբերյալ դիտարկումները և փաստերը).

դ) գյուղատնտեսական մթերքների մթերումների, պետական պատվերի կամ առաջադրանքի վերաբերյալ վերամշակող ձեռնարկության հետ կնքված այլ պայմանագրեր.

ե) առկա անասնագլխաքանակի պահպանության, ապրանքային տնտեսություն վարելու համար անհրաժեշտ է կերապահովվածության ստեղծումը.

զ) գյուղացիական տնտեսությունները միավորող այլ պայմաններ.

է) մրցույթի մասնակցի ամենաբարձր վարձակալական վճար մուծելու հանգամանքը:

11. Մրցութային հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, դիմումների ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման ժամկետներն ու պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն: Պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագրի կնքման հիմք է հանդիսանում մրցութային հանձնաժողովի նախագահի (տեղակալի) ստորագրությամբ տրված մրցույթի հաղթողի մասին փաստաթուղթը:

12. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի մասնակիցը միայն մեկն է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթի հաղթողը:

13. Մրցույթը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում է կրկնամրցույթ: Այն դեպքում, եթե կրկնամրցույթին մասնակցելու համար դիմում է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել մրցույթի հաղթող:

14. Պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեն մրցույթի հաղթողի հետ կնքում է հողի վարձակալության մասին պայմանագիր:

15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հողի վարձակալության մասին կնքված պայմանագիրը գրանցվում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչությունում:

16. Պատգամավորների գյուղական խորհուրդների գործկոմները մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը վերլուծում են պահուստային հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`

ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.

բ) բնամթերքի իրացման հաշվետվությունը.

գ) չվարձակալված հողատեսքերի չափը և հիմնավորվածությունը.

դ) հաջորդ մրցույթի պայմանների ճշգրտումը.

ե) պայմանագրի պայմանները խախտած սուբյեկտների ցանկը, հասցված վնասների չափը:

Արդյունքները ներկայացվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչություն:

17. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչությունն ամփոփում է պատգամավորների գյուղական խորհուրդների գործկոմներից ստացված պահուստային հողերի վարձակալության արդյունքները, ներկայացնում է այն շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի քննարկմանը` միջոցներ ձեռնարկելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն հաշվետվություն ներկայացնելու համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 9-ի N 108 որոշմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_13067

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Վարձատուն և վարձակալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրի պայմանների, ինչպես նաև հողային օրենսդրության խախտումների համար:

10. Տարերային աղետների դեպքում վարձակալական վճարի չափը նվազեցվում է համամասնորեն, վարձատուին պետական ապահովագրական ծառայության կողմից փոխհատուցված գումարի չափով: Եթե վարձակալն ինքն է կնքում ապահովագրական պայմանագիրը, ապա վարձակալական վճարի չափը չի փոխհատուցվում:

11. Պայմանագրում նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարձակալն ազատվում է պատասխանատվությունից, եթե պայմանագրի պայմանների խախտումն առաջացել է վարձատուի մեղքով կամ տարերային աղետի հետևանքով:

12. Հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հողի վարձակալության իրավունքի դադարման հիմքերով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի կամ արբիտրաժի կողմից:

14. Պայմանագրին կցվում է վարձակալության տրված հողի հանձնման-ընդունման ակտը (ձևը կցվում է):

15. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից երկուսը տրվում է վարձատուին, իսկ երրորդը` վարձակալին:

 

Ներմուծեք նկարագրությունը_13075

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 108
12.04.2001, N 286 ---------
22.01.1998, N 28 ---------
16.10.1997, N 443 08.11.1997, N 108
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան