040.0039.27.01.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 1998 թվականի N 39
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 577 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կարգի մասին» N 577 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին».
բ) որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում «արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կենտրոնական մրցութային խորհուրդ (այսուհետև` խորհուրդ)» բառերը փոխարինել «արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետև` միջգերատեսչական հանձնաժողով)» բառերով.
գ) որոշման 1-ին կետից հանել «անհատական» բառը.
դ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգը (կցվում է)».
ե) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետում «արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման նպատակով» բառերը փոխարինել «արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների նպատակով» բառերով.
15-րդ կետում «աշխատանքների» բառը փոխարինել «ապրանքների» բառով.
ե) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարության տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչության պետ
ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Պետական գնումներ իրականացնող` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի ղեկավարի տեղակալ»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |