Գլխավոր տեղեկություն
Համար
N 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.1994-22.08.1994)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1994 թվականի N 85

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ ակտերում`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 160 որոշմամբ հաստատված ընկերակցությունների մասին կանոնադրության 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Ընկերակցությունների պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով».

այդ կապակցությամբ հանել կանոնադրության 14-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 162 որոշմամբ հաստատված բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության 11-14-րդ կետերը հանել, իսկ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Ընկերությունների պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 1-ի N 460 որոշմամբ հաստատված մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգում`

ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով».

բ) 2-րդ կետի առաջին պարբերությունում «և օրենսդրությամբ սահմանված կարգով վերագրանցվեն պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից» բառերը փոխարինել «և վերագրանցվեն «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

գ) 3-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 4-ի N 462 որոշմամբ հաստատված պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգում 1.1, 1.2, 2.1 կետերում «Վերակազմավորված ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեում» բառերը փոխարինել «Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշումը բացառությամբ որոշման 3-րդ կետի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.1994, N 388 22.08.1994, N 85
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան