Գլխավոր տեղեկություն
Համար
N 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.1994-13.09.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
01.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 1994 թվականի N 97

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» հրամանագրի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Գյուղացիական տնտեսությունների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են`

ա) գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, իր ցանկությամբ յուրաքանչյուր ամիսը, եռամսյակը, կիսամյակը մեկ, մինչև հաշվետու ամսին, եռամսյակին, կիսամյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը կամ տարվա համար` միանվագ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբեր ամսվա 30-ը.

բ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, բացառությամբ գյուղացիական տնտեսությունների, սեփականատերերի կողմից` յուրաքանչյուր ամիսը կամ եռամսյակը մեկ, մինչև հաշվետու ամսվա կամ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը:

2. Գյուղացիական տնտեսությունները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից պետական սոցիալական ապահովագրության մուծումները հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերով և ժամկետներում, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կողմից սահմանված կարգին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, չափահաս անդամների միջև պետական սոցիալական ապահովագրության փաստացի կատարած մուծումների բաշխումը հաստատող փաստաթղթի ձևը:

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններին ցույց տալ գործնական օգնություն` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին որպես ֆոնդի ապահովադիրներ գրանցվելու և նրանցից պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու գործում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.08.1998, N 493 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան