«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1996 թվականի N 380
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգին կից ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը`
ցանկի 08 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«08 |
Ուտելի պտուղներ և ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ |
20 կգ |
10 |
այդ թվում` |
|||
08.06.10 թարմ խաղող |
- |
0 | |
08.09.10000 ծիրան |
- |
0 | |
08.09.30000 դեղձ |
- |
0»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 380 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|