«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1996 թվականի N 379
քաղ. Երևան
ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով նախատեսված վարկի անկորուստ և ժամանակին օգտագործման մասին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված վարկն սպասարկող ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության բանկերի ընտրության, մրցույթի կազմակերպման ձևի և դրա անցկացման պայմանների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված վարկային միջոցներով ներմուծվելիք ցորենի իրացումից գոյանալիք գումարների հետագա օգտագործման և վարկի մարման վերաբերյալ:
5. Լիազորել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|