Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.01.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
07.01.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 1994 թվականի N 17

քաղ. Երևան

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի N 30 կարգադրության համաձայն «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված աղետի գոտու վերականգնման և շինարարական աշխատանքների հանրապետական նպատակային ծրագրին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս հիմք ընդունել աղետի գոտու վերականգնման և շինարարական աշխատանքների հանրապետական նպատակային ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ