«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1996 թվականի N 346
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու անձնագրավորելու, ինչպես նաև «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:
2. Սահմանել, որ`
ա) բնակելի շենքերում համատիրությունների հիմնադրումից հետո մեկամսյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինները համատիրություններին են հանձնում շենքերի տեխնիկական անձնագրերը և տեխնիկական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը.
բ) բնակելի շենքերում (որոնք համատիրության հիմնադրման պահին չունեն տեխնիկական անձնագրեր կամ դրանք կազմվել են 10 տարի առաջ) տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած կարգով համատիրության հիմնադրման պահից 1 տարվա ընթացքում իրականացվում են տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, և համատիրություններին են հանձնվում շենքերի տեխնիկական անձնագրերը:
Բնակելի շենքերի տեխնիկական անձնագրերի և տեխնիկական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի մեկ օրինակը պահվում է տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնող համապատասխան ծառայությունում:
3. Սահմանել, որ շենքերի տեխնիկական վիճակի կրկնակի ուսումնասիրությունները և անձնագրերի կազմումը սահմանված կարգով կատարվում են համատիրությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մասին մեթոդական ցուցումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |