Գլխավոր տեղեկություն
Համար
N 645
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.1993-01.08.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
27.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1993 թվականի N 645

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հեղինակային իրավունքի ասպարեզում պետական քաղաքականություն իրականացնելու, ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, հեղինակային և հարակից իրավունքների միջազգային համակարգում հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն (ՀԻԱԳ):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 6748,0 հազար ռուբլի:

3. Թույլատրել ՀԻԱԳ-ին ունենալ պետի մեկ տեղակալ:

4. Հատկացնել ՀԻԱԳ-ին նախկին ԽՍՀՄ հեղինակային և հարակից իրավունքների պետական գործակալության հայկական հանրապետական բաժանմունքի կողմից զբաղեցված տարածքը` ք. Երևան, Կորյունի 19ա հասցեով:

5. ՀԻԱԳ-ին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործակալության կանոնադրությունը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսել ՀԻԱԳ-ի ապարատի պահպանման համար:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ