«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
26 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 1996 թվականի N 270
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
Որոշմամբ հաստատված կարգի`
ա) 3-րդ բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված կարգով».
բ) 3-րդ բաժնի «Պաշարների և ծախսերի գնահատման կարգը» ենթաբաժնի «ա» ենթակետում «պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է» բառերը փոխարինել «պատրաստի արտադրանքի, բեռնված ապրանքների, որոնք գնահատվում են» բառերով.
գ) N 8 հավելվածը «8. Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա» տողից հետո լրացնել «9. Բեռնված ապրանքներ» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|