Գլխավոր տեղեկություն
Համար
N 484
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 սեպտեմբերի 1993 թվականի N 484

 

քաղ. Երևան

 

ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 2-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի և աշխատանքային ստաժի չափի մասին» որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել տեքստիլ այն արտադրությունների, արտադրամասերի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների աշխատատեղերի և պաշտոնների ցանկը (կցվում է), որոնցում հաստոցների և մեքենաների վրա կատարած աշխատանքը բանվորուհիներին տալիս է տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք` նրանց 50 տարին լրանալու և այդ աշխատանքներում առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27 n 484 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

 

 Ց Ա Ն Կ

 

ՏԵՔՍՏԻԼ ԱՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱԼԻՍ Է ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Արտադրությունները, արտադրամասերը

 

Մասնագիտությունների աշխատատեղերը և պաշտոնները

 

Բամբակեղենի, բամբակի, վուշի, բրդի, մետաքսե կանեփաջութի, տրիկոտաժի, տեքստիլ-գալանտերիայի, թաղիքի արտադրություններ արհեստական և սինթետիկ նրբաթելի արտադրամասեր (տեղամասեր, բաժիններ) արդուկող-չորացնող ագրեգատների օպերատոր
սանրագզող սարքավորման օպերատոր
ճոպանային մեքենաների օպերատոր 
ճոպանահյուս և պարենային մեքենաների օպերատոր
պտտող սարքավորման օպերատոր
պտտման և ձգման օպերատոր
ժապավենային սարքավորման օպերատոր
փաթաթման սարքավորման օպերատոր,
բացի բարձր ավտոմատացվածից («Մուրատ» տիպի և համանման ավտոմատներ)
ճմլող-գզող մեքենաների օպերատոր
խանձող սարքավորման օպերատոր, որն զբաղված է բնական մետաքսի խանձմամբ
հյուսող մեքենաների օպերատոր
մանածագործ մեքենաների օպերատոր
ձաղկող-փխրեցնող մեքենաների օպերատոր
վուշի արտադրության դասավորող մեքենաների օպերատոր
նախաթելի սարքավորման օպերատոր
ոլորող սարքավորման օպերատոր
քաթան ձգող մեքենաների օպերատոր
գզող սարքավորման (ներառյալ ոչ գործվածքային նյութերի արտադրության) օպերատոր
զտող մեքենաների օպերատոր, որն զբաղված է բնական մետաքսի մանվածքի զտմամբ
մանվածքային արտադրության նախապատրաստական արտադրամասերի պտտող, մանող, փաթաթող, ոլորող, վերափաթաթող մեքենաների և ջուլհակային հաստոցների սպասարկման վարպետներ և օգնականներ մանող բանվորուհիներ
կորդի արտադրությունում գործող հաստոցների վրա տեղադրվածներ ջուլհակներ, մետաղյա ցանցերի պատրաստմամբ զբաղված մետաղյա ու սինթետիկ ցանցերի ջուլհակներ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան