ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 1993 թվականի N 484
քաղ. Երևան
ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 2-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի և աշխատանքային ստաժի չափի մասին» որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել տեքստիլ այն արտադրությունների, արտադրամասերի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների աշխատատեղերի և պաշտոնների ցանկը (կցվում է), որոնցում հաստոցների և մեքենաների վրա կատարած աշխատանքը բանվորուհիներին տալիս է տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք` նրանց 50 տարին լրանալու և այդ աշխատանքներում առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՏԵՔՍՏԻԼ ԱՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱԼԻՍ Է ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտադրությունները, արտադրամասերը
|
Մասնագիտությունների աշխատատեղերը և պաշտոնները
|
Բամբակեղենի, բամբակի, վուշի, բրդի, մետաքսե կանեփաջութի, տրիկոտաժի, տեքստիլ-գալանտերիայի, թաղիքի արտադրություններ արհեստական և սինթետիկ նրբաթելի արտադրամասեր (տեղամասեր, բաժիններ) | արդուկող-չորացնող ագրեգատների օպերատոր սանրագզող սարքավորման օպերատոր ճոպանային մեքենաների օպերատոր ճոպանահյուս և պարենային մեքենաների օպերատոր |
պտտող սարքավորման օպերատոր | |
պտտման և ձգման օպերատոր | |
ժապավենային սարքավորման օպերատոր | |
փաթաթման սարքավորման օպերատոր, | |
բացի բարձր ավտոմատացվածից («Մուրատ» տիպի և համանման ավտոմատներ) | |
ճմլող-գզող մեքենաների օպերատոր | |
խանձող սարքավորման օպերատոր, որն զբաղված է բնական մետաքսի խանձմամբ | |
հյուսող մեքենաների օպերատոր | |
մանածագործ մեքենաների օպերատոր | |
ձաղկող-փխրեցնող մեքենաների օպերատոր | |
վուշի արտադրության դասավորող մեքենաների օպերատոր | |
նախաթելի սարքավորման օպերատոր | |
ոլորող սարքավորման օպերատոր | |
քաթան ձգող մեքենաների օպերատոր | |
գզող սարքավորման (ներառյալ ոչ գործվածքային նյութերի արտադրության) օպերատոր | |
զտող մեքենաների օպերատոր, որն զբաղված է բնական մետաքսի մանվածքի զտմամբ | |
մանվածքային արտադրության նախապատրաստական արտադրամասերի պտտող, մանող, փաթաթող, ոլորող, վերափաթաթող մեքենաների և ջուլհակային հաստոցների սպասարկման վարպետներ և օգնականներ մանող բանվորուհիներ | |
կորդի արտադրությունում գործող հաստոցների վրա տեղադրվածներ ջուլհակներ, մետաղյա ցանցերի պատրաստմամբ զբաղված մետաղյա ու սինթետիկ ցանցերի ջուլհակներ |