Գլխավոր տեղեկություն
Համար
N 588
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.1993-10.10.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 1993 թվականի N 588

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության այն բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց ուսանողներին և սովորողներին տրվում է զինվորական ծառայությունից տարկետման իրավունք, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թ.
նոյեմբերի 23-ի N 588 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Երևանի պետական համալսարան

Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան

այդ թվում`Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ

Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ

Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ

Վանաձորի մանկավարժական ինստիտուտ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

Հայկական ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Վարազդատ թագավորի անվան ռազմակիրառական մարմնակրթության քոլեջ

ՀՀ ՆԳՆ-ի բարձրագույն դպրոց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան

Արարատյան Հայրապետական թեմի դպրանոց

Շիրակի թեմի ընծայարան Գյումրիի երկաթուղային տրանսպորտի տեխնիկում

Երևանի պարարվեստի ուսումնարան

(փոփ. 08.06.94 թիվ 262)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.1996, N 330 10.10.1996, N 588
20.12.1995, N 112 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան