Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) ՀՀՊՏ 11.08.04/43(342)
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«Ստանդարտների ԵՎ որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված կարգի որոշ դրույթների պարզաբանման մասին

 

«Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված՝ ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ մասնավորապես սպառողներին տրամադրվող տեղեկատվության հայերեն տեքստերի բացակայության դեպքում պարտադիր հավաստման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ սերտիֆիկատների տրամադրման և հայտարարագրերի գրանցման ընթացակարգի կարգավորման վերաբերյալ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացնում է հետևյալ պաշտոնական պարզաբանումը:

Պարզաբանում՝

ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման (այսուհետ` Որոշում) կարգավորման առարկա է հանդիսանում արտադրողների (կատարողների, վաճառողների) կողմից ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ անմիջապես սպառողին հայերեն լեզվով անհրաժեշտ և ստույգ տեղեկատվության տրամադրումը: Որոշումն ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ին համապատասխան և ուղղված է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ժամանակ սպառողների կողմից դրանց ճիշտ ընտրության ապահովմանը:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հայերեն լեզվով անհրաժեշտ և ստույգ տեղեկատվության տրամադրման մասին դրույթը չի տարածվում ապրանքների ներմուծման վրա: Ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման պայմանները կարող են կարգավորվել վաճառողի և մատակարարի (ներմուծողի) միջև կնքված մատակարարման պայմանագրով:

Ներմուծվող առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ թռչնի մսի և ծխախոտի արտադրանքի վերաբերյալ սպառողին տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մարտի 21-ի «Ներմուծվող ընտանի թռչնի մսի վերաբերյալ սպառողներին տեղեկատվության ապահովման մասին» N 275 և 1999 թ. հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշումներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան